Статья 209
Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելըВступление в силу отдельных положений Конституции
1. Սահմանադրության 1-3-րդ գլուխները, 103-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ գլուխը, բացառությամբ 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթի, ինչպես նաև 10-րդ գլուխն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» Սահմանադրության փոփոխությունները հրապարակվելու հաջորդ օրվանից:
1. Главы 1–3, часть 2 статьи 103, глава 9 — за исключением положения последнего предложения части 4 статьи 182, — а также глава 10 Конституции вступают в силу со следующего дня после опубликования изменений Конституции в «Официальных ведомостях Республики Армения».
2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
2. Положения главы 4 Конституции с изменениями 2005 года, за исключением статьи 83.5, действуют до дня открытия первой сессии Национального Собрания следующего созыва.
3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3- րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
3. Положения статьи 88, статей 90–102, частей 1, 3 и 4 статьи 103, статей 104–107, 109–112, части 1 статьи 113, статей 114, 116 и 121 Конституции вступают в силу со дня открытия первой сессии Национального Собрания следующего созыва. Со дня открытия первой сессии Национального Собрания следующего созыва до вступления в должность новоизбранного Президента Республики продолжают действовать положения соответствующих статей, установленных Конституцией с изменениями 2005 года.
4. Սահմանադրության 89-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրության 11-րդ գլուխն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:
4. Статья 89 Конституции, а также глава 11 Конституции вступают в силу с 1 июня 2016 года.
5. Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
5. Положение последнего предложения части 4 статьи 182 Конституции вступает в силу с 1 января 2017 года.
6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:
6. Положения статьи 108, части 2 статьи 113, статей 115, 117–120, 122, а также глав 5–8, 12–15 Конституции вступают в силу в день вступления в должность новоизбранного Президента Республики. До этого продолжают действовать соответствующие положения Конституции с изменениями 2005 года.