Статья 8
Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգըИдеологический плюрализм и многопартийная система
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
1. В Республике Армения гарантируются идеологический плюрализм и многопартийная система.
2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
2. Партии создаются и действуют свободно. Законом для партий гарантируются равные правовые возможности деятельности.
3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
3. Партии способствуют формированию и выражению политической воли народа.
4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
4. Структура и деятельность партий не могут противоречить демократическим принципам.