Статья 202
Սահմանադրության ընդունումը և փոփոխությունըПринятие Конституции и изменения
1. Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4- րդ մասում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
1. Конституция и изменения в главах 1–3, 7, 10 и 15 Конституции, а также в статье 88, в первом предложении части 3 статьи 89, части 1 статьи 90, части 2 статьи 103, статьях 108, 115, 119–120, 123–125, 146, 149 и 155, части 4 статьи 200 Конституции принимаются только посредством референдума. Право инициативы принятия или изменения Конституции имеют не менее одной трети от общего числа депутатов, Правительство или двести тысяч граждан, обладающих избирательным правом. Национальное Собрание принимает решение о вынесении проекта на референдум не менее чем двумя третями голосов от общего числа депутатов.
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:
2. За исключением статей, указанных в части 1 настоящей статьи, изменения в других статьях Конституции принимает Национальное Собрание не менее чем двумя третями голосов от общего числа депутатов. Право соответствующей инициативы имеют не менее одной четверти от общего числа депутатов, Правительство или сто пятьдесят тысяч граждан, обладающих избирательным правом.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
3. Если Национальное Собрание не принимает проект изменений Конституции, предусмотренный частью 2 настоящей статьи, то решением, принятым не менее чем тремя пятыми голосов от общего числа депутатов, он может быть вынесен на референдум.