🇦🇲 Конституция Армении

👆 Нажмите на фразу — увидите её перевод (и наоборот). Язык переключается кнопками справа вверху.

Статья 168

Սահմանադրական դատարանի լիազորություններըПолномочия Конституционного Суда

Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ 1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը. 2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը. 3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը. 4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը. 5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը. 6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ. 7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին. 8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին. 9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. 10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. 11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը. 12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ։

Конституционный Суд в порядке, установленном Законом о Конституционном Суде: 1) определяет соответствие законов, постановлений Национального Собрания, указов и распоряжений Президента Республики, постановлений Правительства и Премьер-министра, подзаконных нормативных правовых актов Конституции; 2) до принятия проекта изменений Конституции, а также выносимых на референдум проектов правовых актов определяет их соответствие Конституции; 3) до ратификации международного договора определяет соответствие закрепленных в нем обязательств Конституции; 4) разрешает споры между конституционными органами, возникающие в связи с их конституционными полномочиями; 5) разрешает споры, связанные с решениями, принятыми по результатам референдума, выборов в Национальное Собрание и выборов Президента Республики; 6) выносит постановление по вопросу прекращения полномочий депутата; 7) дает заключение о наличии оснований для отрешения от должности Президента Республики; 8) выносит постановление о невозможности исполнения полномочий Президента Республики; 9) разрешает вопрос о привлечении к дисциплинарной ответственности судьи Конституционного Суда; 10) разрешает вопрос о прекращении полномочий судьи Конституционного Суда; 11) разрешает вопрос о даче согласия на возбуждение уголовного преследования в отношении судьи Конституционного Суда или на лишение его свободы в связи с осуществлением им своих полномочий; 12) в установленных законом случаях выносит постановление о приостановлении или запрете деятельности партии.